ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Դեմը» «կողմ» դարձավ

«Դեմը» «կողմ» դարձավ
22.06.2018 | 02:10

Թեև ԲՀԿ-ն դեմ էր, այնուհանդերձ կողմ քվեարկեց «Բարեգործության մասին» օրինագծին։ Ինչ խոսք, բարեգործությունն ամբողջ աշխարհում ընդունված է, սակայն իրական բարեգործությունն օրենքով չի սահմանվում, քանի որ այն հոգու պահանջ է, որն ի լուր աշխարհի չի տարփողվում։

Ինչևէ, օրենքն իսկապես որոշակի խնդիրներ էր առաջացրել հատկապես այն մասով, որ եթե բարեգործն ուզում է օգտվել հարկային արտոնություններից, պետք է դիմի վարչապետին կից բարեգործական հանձնաժողովին։ Այս մոտեցումը շատերի սրտով չէր, քանի որ կան բարեգործներ, ովքեր առանց հետին նպատակի են գործում։ Բոլոր դեպքերում, մեզ հետաքրքրում էր, թե ինչ փոխվեց, որ ԲՀԿ-ն որոշեց կողմ լինել օրինագծին։ «Նախնական տարբերակում կառավարության որոշումով առաջարկվում էր, թե որ դեպքերում է բարեգործությունը բարեգործություն համարվում։ Այժմ այդ հարցը հստակեցվել է։ Այն դեպքում, երբ բարեգործը ցանկանում է որոշակի հարկային արտոնություն ունենալ, կամ ՀՀ նախագահի կողմից իրեն տրվի բարեգործի կարգավիճակ, տվյալ անհատը պետք է դիմի բարեգործական հանձնաժողովին, որը, ըստ օրենքի, պետք է գլխավորի վարչապետը։ Մնացած բոլոր դեպքերում բարեգործը կարող է շարունակել իր բարեգործությունն առանց այդ հանձնաժողովին դիմելու։ Մենք կառավարության հետ քննարկումների ընթացքում այս մոտեցումը ներառեցինք օրենքում և ամրագրեցինք»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ